Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հարյուրավոր օվերտոնյան պատուհաններով բացվող թակարդ

Հարյուրավոր օվերտոնյան պատուհաններով բացվող թակարդ
13.05.2025 | 12:30

ՈՒ միշտ հիշեք՝ դուք թակարդում եք այն պահից, երբ սկսում եք փաստերը խեղաթյուրողին ապացուցել դրանց փաստացիությունը:

Այս առումով լավ օրինակ է Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Թուրքիային, երբ նա կոշտ և կտրականապես մերժել էր Հայոց ցեղասպանության վերաքննության առաջարկը, ասելով, որ դա փաստ է, և մենք միայն պահանջատեր կարող ենք լինել, ո՛չ քննող:

Ցավով պիտի նշեմ, որ հայ հանրությունը և ազգակենտրոն ընդդիմությունը վերջին 5 տարիներին անդադար ընկնում են այս թակարդը, իսկ դրա ամենավտանգավոր դրսևորումն այն է, որ ստիպված ենք անդադար ապացուցել, որ մենք հայ ենք ու եղել ենք այն, ինչ կանք մինչ օրս, որ Արցախը հայկական պատմական հող է, որ մենք մեր պետության ղեկին պիտի ունենանք հայ ղեկավար և ոչ՝ Թուրքիայի ներկայացուցչություն: Թակարդ է: Հարյուրավոր օվերտոնյան պատուհաններով բացվող թակարդ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ